«Տակառ Ռուբի». պորտո ոճով, պրեմիում դասի այս գինին, «Արմենիա Վայն» գինեգործարանի նորույթն է, որն իր տեսակով առաջինն է հայկական շուկայում:
Մեր գլխավոր խնդիրն էր մշակել պիտակի և ընդհանուր պրոդուկտի ներկայացման այնպիսի դիզայն, որը կհուշեր վերջինիս բարձրակարգ որակի մասին:
Դետալային մուգ կարմիր նախշերն ու շշի մոմոպատ խցանն ընդգծում են խմիչքի մուգ կարմիր գույնը և Պորտո ոճի գինիների շունչը։ Պիտակի վրա պատկերված գրեթե անտեսանելի խաղողները խորհրդանշում են
գինեգործության մեջ օգտագործվող «Հաղթանակ» խաղողի տեսակը։
«Տակառ Ռուբի»-ի համար նախագծվել է հատուկ տուփ՝ փայտյա հիմքերով, որոնք հուշում են, որ գինին հնեցվել է հայկական և ֆրանսիական կաղնե տակառներում՝ օքսիդատիվ ծերացումը կանխելու և իր պտղաբերությունը և վառ կարմիր գույնը պահպանելու նպատակով։ Տուփի ներսը ևս ունի նախշային մուգ կարմիր գունավորում, շարունակելով փայթե տակառներում պահվող կարմիր գինու միտքը։
Հաճախորդ: Արմենիա Վայն
Ծառայություն: Labeling
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ









Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
