Gate 211․ այսպես է անվանվում Նյու Յորքյան ճարտարապետական ստուդիան, որը մեզ էր վստահել իր բրենդինգը: Անվանումը հենց այն ավտոբուսի կանգառի համարն է, որտեղից հիմնադիրը երիտասարդ տարիներին մեկնում էր աշխատանքի:
Մեր առաջադրանքն էր ստեղծել լոգոտիպի դիզայն և վիզուալ ինքնություն, որը կարտացոլի ընկերության պատմությունը ՝ միաժամանակ մնալով համահունչ և մինիմալիստական: Լոգոյի վրա կարող եք տեսնել երկու դարպասներ, որոնք նաև ներկայացված են որպես երկու մեկեր ՝ դրանց միջև կազմելով քառակուսի: Չնայած լոգոն ցուցադրում է անվան վիզուալիզացիան, այն շարունակում է մնալ դիզայնի մեկ ընդհանուր միավոր: