O2 Gardens
O2 Gardens- ը Prof AL Group- ի կողմից ստեղծված ֆանտաստիկ այգիների խանութ-սրահ է, որի գլխավոր նպատակն է օգնել բույսերի սիրահարներին նոր շունչ և կյանք հաղորդել իրենց այգիներին։ O2 Gardens-ն ունի այգու համար նախատեսված ապրանքների լայն տեսականի: Գաղտնիք չէ, որ բույսերը կլանում են ածխաթթու գազ և արտանետում են թթվածին, որը շնչում են բոլոր կենդանի արարածները։ Ահա, թե ինչու է խանութը կոչվում է O2 Gardens, իսկ լոգոյի դիզայնի հիմքում ընկած է թթվածնի երկու մոլեկուլների համախմբումը: Կանաչի ամենաթարմ և առողջ երանգներն օգտագործվել են բրենդավորման համար, իսկ կորպորատիվ նախշերը վերցված են ճարտարապետական հատակագծերում օգտագործվող բույսերի և ծառերի պատկերներից: