Բարևը մեր սիրելի նախագծերից մեկն է. Բարև բրենդը սկզբից մինչև վերջ ստեղծվել է մեր մասնագետների կողմից: Hayasy ընկերությունների խումբը Արարատյան դաշտում աճեցված մրգերից և բանջարեղենից համեղ պահածոների, հյութերի, մուրաբաների և կոմպոտների հիմնական արտահանողն է: Քանի որ ապրանքը օրգանական է և չի պարունակում ԳՄՕ, մեր դիզայներական և նկարազարդող թիմը որոշեց ստեղծել տատիկի կերպար, որը կպատմի քաղցր պատմություններ այդ պահածոների, մարինադների և մյուս անուշահամ ուտեստների պատրաստման ընթացից: Անվան ընտրությունը կապված է ամենահայկական բառի հետ։ Այն սփյուռքահայությանն ու օտարերկրացիներին միանգամից կհուշի արտադրանքի ծագման երկրի և Հայաստանի արևահամ բերքի մասին։ Եվ միանշանակ Barev-ը կատարեց իր առջև դրած պարտականությունը․ այն ճանաչելի է և հարազատ։
Հաճախորդ: Barev from Armenia ընկերություն
Ծառայություն: Բրենդինգ
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ















Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
