Yerevan 782BC-ն Armenia Wine ընկերության արտադրանք է, որի հիմնական նպատակն է գինիների միջոցով աշխարհին ներկայացնել հայկական ազգային ինքնությունը: Մեր դիզայներների թիմը միավորվել է գինու շշերի փաթեթավորման շուրջ՝ փորձելով ներգրավել հայկական դեկորատիվ և կիրառական արվեստի տարբեր ոլորտներ: Նկարազարդումները ներառում են հայկական ազգային հագուստ տարազը, հին հայկական մանրանկարչությունը, ավանդական գորգերը, խճանկարները, խեցեղենը և այլն: