Պրոֆեսիոնալ և հարմարավետ աշխատանքային միջավայր անհատների և ընկերությունների համար. այս գաղափարի շուրջ է կառուցվել The Office նորաբաց քովորքինգ տարածքի բրենդինգը, ստեղծվել լոգոն և մշակվել վիզուալ ինքնությունը:
Քովորքինգն առաջարկում է ընկերություններին համալիր ծառայություններ, որոնք կազատեն կազմակերպչական հարցերից և թույլ կտան կենտրոնանալ բուն աշխատանքի վրա՝ հնարավորություն տալով ստեղծել լավագույն արդյունքը:
Ընկերության բրենդինգի հիմքում պարզությունն ու հարմարավետությունն են, ըստ այդմ՝ ինտերիերը մինիմալիզմի լավագույն կանոններով է մշակված:
Նույն գաղափարներն արտահայտվում են նաև լոգոտիպում: Lոգոտիպը եռաչափ ուղղանկյան տեսք ունի, մեջտեղի հատվածում անվանումն է՝ գրված պարզ տառատեսակով: Ուղղանկյան եզրերի հատվածները ստացել են վեր ու աջ ուղղված սլաքի տեսք, որը խորհրդանշում է աճը և զարգացումը:
The Office քովորքինգ տարածքի մյուս գլխավոր առանձնահատկությունը տեղանքն է. Երևանում այն գտնվում է քաղաքի ամենակենտրոնում՝ մոտ բոլոր կարևոր ենթակառուցվածքներին: Մյուս մասնաճյուղը Դիլիջանում է` Հայաստանի ամենականաչ քաղաքում:
Հաճախորդ: The Office
Ծառայություն: Branding and Logo Design
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ













Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
