Մենք մշակել ենք բրենդինգ Պռոշյան կոնյակի գործարանին պատկանող 12 տարի հնեցման և XO կարգի Armenian Symbol ապրանքանիշի համար:
Պիտակի հիմնական ոգեշնչումը գալիս է երկնային լույսի և արևի դիցաբանական աստված Միհրից, ով նշանակալի դեր ունի հայկական դիցաբանության մեջ, այնպես ինչպես արևն ունի կարևոր դեր խաղողը մշակելու և կոնյակի խմորման համար: Ապրանքի և դրա պիտակի հիման վրա ապրանքանիշի գունային սխեման բաղկացած է կոնյակի դարչնագույններից և ոսկեգույն երանգներից: Պիտակի վրա ուշադրություն գրավող հիմնական տարրը Միհրի համարձակ դեմքն ու կրակոտ մազերն են, որոնք ներկայացնում են արևի ճառագայթները: Միհրի մազերը նաև դարձել են պարանոցի և շշի փաթեթավորման վրա օգտագործվող դիզայնի նմուշ՝ շոշափելի լաքի ծածկույթով:
Հաճախորդ: Proshyan Brandy Factory
Ծառայություն: Պիտակի դիզայն
Տարի: 2018
Կատեգորիա: Ոգելից խմիչքներ
Կիսվել ընկերների հետ








Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
