Kidz Mall-ը երեխաների համար նախատեսված ամենամեծ մոլն է Երևանում, որտեղ բացի մի շարք խանութներից կան նաև խաղային գոտիներ, ռեստորաններ և զվարճանքի այլ տաղավարներ։ Մեր հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի վիզուալ բրենդինգ, որը կփոխանցեր մոլի ուրախ տրամադրությունը՝ պահպանելով մինիմալիստական ոճ։ Բրենդինգի և լոգոյի հիմնական կոնցեպտը պտտվել է երեխաների ժպիտի, ուրախ զգացողությունների և էմոցիաների շուրջ։ Կորպորատիվ նախշերը և գույները պատմում են իրական զվարճանքի և հրաշքների մասին, որոնք թաքնված են մոլի պատերի ներսում։ Բրենդի կարևոր մաս են դարձել նաև մեր իլլուստրատորների կողմից նկարված ուրախ և ժպտերես աղջկա և տղայի կերպարները, որոնք դարձել են բրենդ մասկոտներ և ուղեկցում են երեխաներին Kidz Mall-ում իրենց ճամփորդության ողջ ընթացքում։
Հաճախորդ: Kidz mall Group
Ծառայություն: Branding
Տարի: 2020
Կիսվել ընկերների հետ




















Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
