Պռոշյան 22-ը 22 տարվա հնեցման կոնյակ է՝ արտադրված սահմանափակ 5000 շիշ քանակությամբ: Մեր դիզայներների առջև առաջադրանք էր դրված նախագծել շշերի պիտակներն այնպես, որ դրանք համապատասխանեն նրա բարձրակարգ, շքեղ և հազվագյուտ բնույթին: Ուստի մենք ստեղծեցինք մի շիշ, որը նրբորեն համատեղում է դասական, բայց միևնույն ժամանակ մինիմալիստական և ժամանակակից մոտիվները: Շշի յուրաքանչյուր պիտակի վրա առանձին ձեռագրով գրված են տակառի և շշերի համարները: Շշի դիզայնը պարունակում է ձեռագործ տարրեր, ինչպիսիք են կաշվե փողկապը շշի պարանոցի շուրջ և «22» դրոշմը՝ 22 տարի կոնյակի հնեցման մասին: Մեր դիզայներների թիմը պատրաստել է նաև փայտե շշերի շքեղ փաթեթավորում, որը ներառում է ձեռագործ տպագրություն՝ ընդգծելով այս կոնյակի յուրահատուկ բնույթը:
Հաճախորդ: Proshyan Brandy Factory
Ծառայություն: Պիտակի դիզայն, փաթեթավորում
Կատեգորիա: Ոգելից խմիչքներ
Տարի: 2018
Կիսվել ընկերների հետ








Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
