Մեր դիզայներների խնդիրն էր ստեղծել լոգոտիպ և կորպորատիվ ինքնություն «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի համար: Այս աշխատանքի մոտեցումը մեզ համար առանձնահատուկ և տարբերվող էր հաճախորդի յուրահատկության շնորհիվ: «Արմավ»-ը հանդես է գալիս որպես նեյրոբազմազանություն, երջանկություն, ուրախություն և ազատություն, ուստի նարնջագույնի, դեղինի, կանաչի և կապույտի տաք երանգները օգտագործվել են դա ընդգծելու և հանգստության մթնոլորտ ստեղծելու համար: Լոգոտիպի դիզայնը ծիածանի և արմավենու խառնուրդ է: Ծիածանը հիշեցնում է մարդու կարևորության և յուրահատկության մասին, իսկ ծառը մարմնավորում է կյանքը և քաջությունը: Գծերի և նախշերի օգնությամբ մենք փորձեցինք հնարավորինս սահուն և պայծառ ձև ընտրել, որը հստակորեն կփոխանցեր ընկերության տեսլականը, ինչպես նաև ճկուն կլիներ այլ առարկաների վրա օգտագործման համար:
Հաճախորդ: Armav
Ծառայություն: Բրենդինգ
Տարի: 2019
Կիսվել ընկերների հետ



















Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
