«Rooby» անունը ոգեշնչված է ռուբին քարից: Հոգևոր առումով ռուբինը խորհրդանշում է Աստվածային ստեղծագործություն: «Rooby»-ի միջավայրը մանրակրկիտ մշակվել է Ingido Branding-ի մասնագետների կողմից՝ թեթև ու օդային մթնոլորտ ստեղծելու համար:
Այս մթնոլորտն արտացոլվում է նեոնային լույսերով, արևադարձային ըմպելիքներով և հավայան բարձերով, որոնք նախատեսված են այնպես, որ հյուրերն իրենց զգան ինչպես լողափում: Լոգոտիպի ձևավորման համար ստեղծվել է ռուբինի գույնով ձեռագիր տառատեսակ՝ վարդագույն ֆոնի վրա: Մեր թիմը նաև ստեղծել է լոգոյի նեոնային ցուցանակ, որն արդեն դարձել է Rooby-ի հյուրերի սիրված վայրը Instagram-ի համար: Rooby-ի դիզայնը ներառում է այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ռուբին քարի ձևերը, ֆլամինգոն և ծաղկային տարրերը: Պատահական չէ, որ Ռուբիի դիզայնի մեջ օգտագործվող գունային սխեման հիմնականում բաղկացած է կարմրագույն, փիրուզագույն և մոխրագույն երանգներից: Այս գույները 2019 թ.-ի գլխավոր միտումներն են, որ արձակում են էներգետիկ և կրքոտ ալիքներ։
Հաճախորդ: Rooby Cafe
Ծառայություն: Բրենդինգ, Նեյմինգ
Տարի: 2019
Կիսվել ընկերների հետ






















Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
