1980-ականներին գիտնական Վարդան Յավրույանը գործուղվում է Կուբա։ Ճանապարհն անցնում էր Լոնդոնով, որտեղ նա առաջին անգամ փորձեց ջին և վերադառնալով Հայաստան որոշեց ստանալ վերջինիս բաղադրատոմսը՝ օգտագործելով բացառապես հայկական լեռնաշխարհում աճող գիհիի պտուղներ։ Տարիներ անց Յավրույան տոհմի երիտասարդները գիտական փաստաթղթերի մեջ գտան ջինի պատրաստման բաղադրատոմսը և որոշեցին կյանք տալ պապիկի բաղադրատոմսերին և նոր ոգով հանձն առան ոգելից խմիչքի պատրաստման աշխատանքներին։
Հենց այս պատմությունն էլ հիմք հանդիսացավ բրենդի նեյմինգն իրականացնելիս, որն անվանեցինք VOGIS: Նույն նվիրվածությամբ էլ մեր դիզայներների թիմը հիանալի կատարեց իր առջև դրված խնդիրը բրենդի փաթեթավորման դիզայնը ստեղծելիս։ Ժամանակին ջինը վաճառվում էր դեղատներում՝ որպես բուժիչ թուրմ։ Ուստի փաթեթավորման դիզայնը կառուցելիս ընտրվեց այնպիսի շիշ և պիտակ, որը որոշ չափով փոխանցում է բուժիչ նյութի տպավորություն, սակայն իր ժամանակակից մոտեցմամբ և գիհիի իլյուստրացիայի շնորհիվ ներկայանալի և գեղեցիկ տեսք ունի։
Հաճախորդ: Vogis Gin
Ծառայություն: Labeling
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ











Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
