Bulldog-ի բրենդինգը զվարճալի գործընթաց էր մեզ համար: Լինելով ժամանակակից փաբ՝ Բուլդոգը մի վայր է, որտեղ և՛ սննդի և՛ խմիչքի սիրահարները կարող են գտնել երկու աշխարհներից լավագույնը: Պանդոկի մենյուն ներառում է հիանալի քրաֆթ գարեջուր, հյութալի երշիկներ և համե՜ղ բուրգերներ: Խնջույքի համարձակ և աշխույժ մթնոլորտն ապահովելու համար մեր թիմն ընտրեց «Բուլդոգ/Bulldog» անունը, իսկ դիզայնի տարրերը համապատասխանեցրեց կերպարի ուժեղ և բրուտալ բնավորությանը: Մենք ընտրել ենք սև և դեղին գույներ, որոնց հակադրությունը ստեղծում է առավել գրավիչ համադրություն: Գրաֆիկական դիզայնի տարրերը մուտք են գործել նաև պանդոկի ներքին դիզայն: Բուլդոգի կետավոր նկարազարդումը վերածվել է պատի արվեստի՝ ավելի քան հազար մեխերի օգտագործման միջոցով, ինչը դարձել է փաբի ամենաինստագրամային և զվարճալի վայրը:
Հաճախորդ: Bulldog Gastro-Pub
Ծառայություն: Պիտակի դիզայն, Փաթեթավորում
Տարի: 2016
Կիսվել ընկերների հետ




















































Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
