Brand Factory LLC-ն սպառողին է ներկայացնում մաքրման, հիգիենայի և խնամքի համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների լայն տեսականի: Քանի որ ընկերությունը ներմուծող է և դիստրիբյուտոր, որակը միշտ էլ կարևոր է եղել ընկերության համար և հանդիսացել է նրա գործունեության հիմնական չափանիշներից մեկը: Այսօր այն Հայաստանում ներկայացնում է ավելի քան 15 միջազգային ապրանքանիշներ, ինչպես նաև զբաղվում է հայկական Maid և Kiddo ապրանքանիշերի արտադրությամբ: Մեր թիմը փորձեց ձեռք բերել գույներ և լոգոտիպ, որոնք լիովին կպատմեին ընկերության ջանքերի մասին՝ պահպանելով հարգանքը ներմուծողի և արտադրողի միջև: Որակի վրա հիմնված կորպորատիվ փիլիսոփայությունը, ինչպես նաև Brands Factory-ում ներկայաված արտադրանքների հատկությունները ընդգծելու համար մեր թիմը ձևակերպեց հետևեյալ կարգախոսը. «Երբ որակն ընտրություն է»: