Ամպիկը Care Group Armenia-ի կողմից ստեղծված բրենդ է։ Այն արտադրում է հիգիենայի պարագաներ, ինչպիսիք են թաց անձեռոցիկները, բամբակը, ականջի փայտիկները, բամբակյա դիսկերը և մի շարք այլ միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բամբակից։ Մեր խնդիրն էր ստեղծել այնպիսի անուն և փաթեթավորում, որը հաջողությամբ կդիրքավորվեր տեղական և միջազգային շուկայում։ Ընտրվեց Ամպիկ անունը, որին համապատասխան մեր իլուստրատորները ստեղծեցին ամպիկի փամփլիկ մի կերպար, որը նման է նաև բամբակի փափուկ կտորների։ Կերպարը հաճախորդներին ցույց է տալիս և պատմում է պրոդուկտի 100% բամբակյա լինելու մասին։ Լոգոն ևս պատկերված է կապույտ ամպիկի տեսքով։ Փաթեթավորման համար օգտագործվել են պաստելային գույներ և իլուստրացիաներ՝ պրոդուկտի փափկություննը ու մաքրությունը փոխանցելու համար։