Արագ զարգացող աշխարհում նաև արագ են փոփոխվում կրթական մեթոդներն ու տեխնոլոգիաները։ Սակայն կրթության կարևորությունը միշտ մնում է կայուն և անփոփոխ։
Ոլորտում իր ուրույն դերն ունի «Այբ» հիմնադրամը, որի հետ ունեցանք նշանակալից համագործակցություն։ Հիմնադրամը մեզ վստահել էր իր 15-ամյակի, և դպորցի՝ 10-ամյակի վիզուալ բրենդինգը։
Քանի որ «Այբ» հիմնադրամը ստեղծում է մշակութապահպան և ուսումնական նորարարական միջավայր, դիզայնի հիմքում ընկած է գիրքը։ Այն պատկերված է ստուգանիշի տեսքով, որպես որակի, կրթության և զարգացման խորհրդանիշ։ Հենց այդ գրքով էլ ստացել ենք խորհրդանշական 10 և 15 թվերը։
Գունային անցումը կատարվել է «Այբ» հիմնադրամի տարբերանշանի հիմնական գույնից դեպի ավելի մուգ գույների, որոնք արտահայտում են երեխաների վառ ու պայծառ անհատականությունը։
Հաճախորդ: Ayb Educational Foundation
Ծառայություն: Բրենդինգ
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ












Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
