Stronger & Stronger-ը քաղաքային թևնոցների կոնցեպտուալ բրենդ է, որը նույնիսկ ամենաաղոտ և անկայուն պահերին մեզ հիշեցնում է, թե ով ենք մենք և ինչ ենք ընտրել: Յուրաքանչյուր թևնոց կրում է մեկ բառ, որը երբեք պիտակ չէ, այլ բանալի, որն ուղղորդում և օգնում է ուրիշներին մեզ ավելի լավ հասկանալ:Բրենդը հենց այսպես է ներկայանում: Այն մեզ հիշեցնում է, որ կյանքը սահմաններ չունի և լի է հնարավորություններով․ միայն եթե մենք ընտրենք լինել ավելի ուժեղ:
Այսպիսով, փաթեթավորման դիզայնը պետք է փոխանցեր ավելի ուժեղ տրամադրություն և ընդգծեր բրենդի և դրա հետևում եղած պատմության յուրահատկությունը: Չնայած ընտրված գունապնակն ուժեղ է և արտահայտիչ, ապրանքանիշի ընդհանուր պատկերացումը մինիմալիստական է՝ ինչպես և թևնոցները: Մեծ ուշադրություն է դարձվել բրենդի ձևավորման յուրաքանչյուր դետալի վրա, որպեսզի բրենդը լավագույնս տեղ հասցնի իր հաղորդագրությունը, իսկ օգտագործողը հնարավորություն ունենա բրենդի կիրառման յուրահատուկ փորձ ձեռք բերել։
Հաճախորդ: Stronger & Stronger Company
Ծառայություն: Բրենդինգ
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ
















Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
