Ameriabank-ը հայկական առաջատար բանկային կազմակերպություններից է, որը առաջարկում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ վաճառքի բանկային ծառայություններ: Մեր և Ameriabank-ի համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, որոնք ներառված են Ameriabank-ի 2012 թվականին ներկայացված տարեկան հաշվետվության մեջ: Մեր դիզայներները շեշտը դրել են գրաֆիկների, գծապատկերների և աղյուսակների գործնականության վրա, բայց միևնույն ժամանակ փորձել են պահպանել բրենդի գունային սխեման և տեսլականը: Ինչպես նաև Ameriabank-ի թիմի հետ իրականացրել ենք լուսանկարահանում՝ պատկերելով թիմի պրակտիկ և ընկերական բնույթը: