Կաթնա պանիրները վերադարձնում են սպառողին վստահությունը բնական և անարատ կաթնամթերքի հանդեպ։
Շատերի համար արդեն սիրելի դարձած «Կաթնա» (Katna) հայկական պանիրներն ստեղծվել են 2020 թվականից սկսած՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «ՄեգաՖուդ» ընկերության սիրո և ջերմության մեկտեղմամբ։
Մենք իրականացրել ենք «Կաթնա» բրենդի նեյմինգը, բրենդինգն ու թվային և ավանդական մարքեթինգը։
«Կաթնա» անվանումն ընտրվեց՝ որպես նախագծի կոնցեպտուալ հիմք՝ հուշելով կաթնամթերքի բնական լինելը։ Անվան շուրջ ձևավորվեց սթորիթելինգը․ Կաթնան քաղաք է, որն ամբողջ աշխարհին պետք է մատակարարի բնական կաթից պատրաստված Կաթնա մթերք, իսկ այս ամենի պատասխանատուն Նարեն է, ով շարունակում է նախնիների աշխատանքը։
Փաթեթավորման դիզայնում առանցքային դարձավ Նարեի կերպարը։ Շուկայում առկա պանիրներն ունեին հիմնականում կարմիր և դեղին փաթեթավորում, և բացի գունային թաղանթից ոչնչով չէին տարբերվում իրարից, ուստի Կաթնայի դեպքում ընտրվեցին կապույտ, կանաչ և կարմիրի հագեցած երանգները՝ համապատասխանաբար չանախ, սուլուգունի և լոռի տեսակների համար, որոնց շնորհիվ արտադրանքն առանձնանում է դարակաշարի վրա։
Նոր բրենդի՝ շուկա մուտք գործելու գովազդային արշավը հիմնված է սիրո վրա։ Սիրո պատկերացումները տարբեր են. սեր ընտանիքի, հարազատների, հայրենիքի կամ աշխատանքի նկատմամբ։ Հենց սերն է ոգեշնչում իրագործել մեր ամենանվիրական նպատակները և հաղթահարել կյանքում ամենադժվար փորձությունները։
Հաճախորդ: Katna
Ծառայություն: Packaging Design
Տարի: 2021
Կիսվել ընկերների հետ












Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար

«Լավ դիզայնը միտված է խնդիրներ լուծելու, ոչ թե առաջացնելու։»
–Մաքսիմ Կալինով

«Դիզայնը վիզուալ մտածողություն է։»
–Սոլ Բաս
