Էսթետիկ գեղեցկության կենտրոնները օրեցօր ավելի ու ավելի հարմարեցված են դառնում տղամարդկանց համար։ Gent’s Image Club-ը տղամարդկանց բարձրակարգ ակումբ է, որը գործում է որպես էսթետիկ կենտրոն և վարսավիրանոց՝ ստեղծված տղամարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց հանգիստը, ցանկանում են արժեքավոր ծանոթություններ ձեռք բերել մեկ բաժակ վիսկիով կամ հոգ են տանում կոկիկ ու գրավիչ արտաքինի մասին:
Մեր մասնագետների ընտրած անունը ցույց է տալիս թե ինչ տպավորություն կարելի է կազմել Gent’s Image Club-ի հաճախորդների մասին. բրուտալ, համարձակ, գեղեցիկ և հաջողակ ջենտլմեններ, ովքեր արժանի են լավագույն վերաբերմունքոին: «Gent» բառը, որը «Gentlman» բառի կրճատ տարբերակն է, առաջին անգամ օգտագործվել է Վերածննդի դարաշրջանում: Բառը բնութագրում էր այն տղամարդկանց, որոնք առանձնանում էին իրենց ինտելեկտով, ազնվականությամբ և ուժով:
Մուգ կապույտ և նարնջագույն գույներն ընտրվել են, քանի որ դրանք խորհրդանշում են վստահություն, ինքնավստահություն, խելք, վճռականություն և հաջողություն: