33 Pizzas-ը փորձառու և հաջողակ ընկերություն է, որը մատակարարում է 3 չափի 33 տեսակի պիցցա: 33 անվանումը գալիս է պիցցայի 33 համեմունքներից, որոնք առաջացնում են 33 տարբեր զգացողություններ: Բացի այդ՝ 33 սմ տրամագիծը ամենատարածված պիցցայի չափն է, որը սովորաբար պատվիրում են հաճախորդները: Մեր դիզայներները բրենդինգի համար հիմնական գույներ են ընտրել կարմիրն ու դեղինը, որոնք առաջացնում համային ասոցացիաներ: Բացի այդ՝ դեղին գույնը կապվում է սովի, իսկ կարմիրը՝ զգացողությունների հետ: Ահա, թե ինչպիսին կլինի Ձեր տպավորությունը 33 Pizzas-ի հետ. այն կհագեցնի Ձեզ և միաժամանակ կառաջացնի 33 տարբեր զգացողություններ: Մտածելով փաթեթավորման դիզայնի մասին՝ մենք որոշեցինք ավելացնել «թույն» արտահայտություններով պիտակներ՝ փաթեթավորման ընդհանուր տեսքն ավելի հաճելի և ուրախ դարձնելու համար: