Grande-ն մեծ գաղափարի, մեծ նպատակի և մեծ ձգտման մասին է: Այս ընկերությունը դիմեց մեզ մեծ նախաձեռնությամբ և մեր պրոֆեսիոնալ թիմին վստահեց ընկերության անվանակոչումը, բրենդինգը և հետագա վիզուալ ներկայացումը: Վեցանկյունը դարձավ բրենդինգի հիմնական հայեցակարգի և լոգոյի դիզայնի հիմքը: Ապրանքանիշի ամբողջականության պահպանման համար այս դետալը կարող եք գտնել ինչպես ընկերության արտաքին տեսքում, այնպես էլ ինտերիերում: Քանի որ Grande-ն երկրի էլեկտրոնիկայի և կահույքի ամենամեծ խանութներից է, ապրանքանիշի համար ընտրված ընդհանուր գունապնակը համարձակ է և միևնույն ժամանակ փոխանցում է ընկերության նորարար ու կենսունակ բնույթը: