Cognaize-ի առաքելությունն է ստեղծել արհեստականորեն խելացի մեքենաներ, որոնք մշակում են աշխարհի ֆինանսական տվյալները` առանց մարդու միջամտության: Indigo-ի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե որքան մեծ է այս նոր ստարտափի նպատակը: Այդ պատճառով մենք որոշեցինք պատրաստել հետաքրքիր ու գունեղ դիզայն, որը հիշարժան կլինի: Տալով «Cognaize» անունը՝ ցանկանում էինք շեշտել ստարտափի հիմնական նպատակը, ուստի համատեղեցինք «Cognize» (ուշադրություն դարձնել) և «AI» (արհեստական բանականություն) բառերը: Օգտագործելով նեոնային գույներ՝ մենք փորձեցինք մարդկանց հաղորդել հաջորդ սերնդի և ապագայի զգացումը հենց հիմա: Լոգոտիպի համար օգտագործեցինք «C» տառը և ավելացրինք AI, որով ցույց տվեցինք, որ ընկերությունը նպատակին հասնելու համար կարևորում է մեքենաները դերը: