Technamin-ը առաջարկում է iGaming-ի և սպորտային խաղադրույքների գերժամանակակից լուծումներ, որն ունի հստակ նպատակ՝ իրագործել գործընկերների հաջողության տեսլականը: Մեր գլխավոր առաջադրանքն էր ստեղծել բրենդի անվանումը, լոգոն և ընկերության ինքնությունը: Ընդգծելով ընկերության դրական և վառ կողմերը՝ այն նաև պետք է պահեր նաև լրջությունը որպես խոշոր SaaS ծառայության մատուցող։ iGaming-ի ոլորտում կիրառվող տեխնոլոգիան նման է վիտամինի, որը խթանում է ընկերության իմունային համակարգին և օգնում է զարգանալ: Այս կոնցեպտը դարձավ անվան storytelling-ը: Տեխնոլոգիա + Վիտամին. Տառատեսակն ընտրվել է բրենդի պարզությունն ընդգծելու համար: Նկարազարդումները, որոնք ցույց են տալիս ընկերության մատուցած ծառայությունները, դարձնում են բրենդն ավելի բաց և վառ: Դրանք նաև օգտագործվել են ընկերության վեբ դիզայնում, որտեղ պատկերները նաև շարժական են: UI/UX-ը ևս ստեղծվել է մեր թիմի կողմից: Դիզայնի տարրերն ու նկարազարդումները, որոնք ներառված են բրենդի վիզուալ ինքնության մեջ, կիրառված են վեբ դիզայնում և ստեղծում են ամբողջական user experience.
Հաճախորդ: Technamin
Ծառայություն: Branding, Naming, UX/UI Design
Տարի: 2020
Կիսվել ընկերների հետ
Կիսվել ընկերների հետ
Եւ թերթեք ներքև,
ավելին իմանալու համար