Ինչպես կարող էին կոչվել մեր սիրելի բրենդները

By June 16, 2021 June 23rd, 2021 Names
Zorba Zara Instagram Google Starbucks pepsi

Բրենդի համար անուն ընտրելը հեշտ ջործ չէ։ Պետք է անունը լինի հեշտարտասանվող,  մեկ կամ երկվանկ, ոչ չափազանց երկար, որ մարդիկ սխալվեն այն գրելիս և ոչ չափազանց կարճ, որ մոռանան մեկ րոպե անց։
Իսկ գիտե՞ք, որ աշխարհի ամենահաջողված ընկերություններից շատերը անուն ընտրելու առաջին փորձը ձախողել են։
Ահա մի քանի օրինակ, թե ինչպես կարող էին կոչվել ամենահայտնի ընկերություները։ Չնայած ամենահայտնի բառը մի քիչ վիճելի կլիներ, քանի որ նրանց հաջողության զգալի մասը հենց հեշտ հիշվող անվան մեջ է։

 

Brad’s Drink – Pepsi

Քալեբ Դևիս Բրադամը ստեղծեց մի ըմպելիք, որը բաղկացած էր գազավորված ջրից, շաքարից, վանիլից, հազվագյուտ յուղերից և կակաոյի ընկույզներից։ Քալեբն անվանեց այն Brad’s Drink: Ըմպելիքը մեծ հաջողություն չունեցավ, մինչև այն պահը երբ անվանափոխվեց Pepsi-ի։

 

Burbn – Instagram

Քեվին Սիստրոմը այնքան էր սիրում Կենտուկիի վիսկիները, որ իր սիրած ալկոհոլի անունով կոչեց իր ստեղծած հավելվածը։ Հավելվածն ի սկզբանե նախատեսված էր տարբեր տեղանքներ ստուգելու համար, սակայն այն չօգտագործվեց այդ նպատակով։

Մարդիկ սկսել էին այնտեղ նկարներ ներբեռնել, ուստի Սիսթրոմը որոշեց անվանափոխել հավելվածը՝ կոչելով այն Instagram։

 

Backrub – Google

Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը իրենց ընկերությունն անվանեցին Backrub: Backrub-ը հետհղումների հիման վրա վերրլուծում է կայքերի կարևորությունը։ Փեյջին անունը դուր չեկավ և նա Սթենֆորդի համալսարանի իր ուսանողների հետ քննարկեց տարբեր անուներ։ Առաջարկվեց googolplex բառը, որն էլ վերածվեց Google-ի։ Արդյունքը գոհացրեց բոլորին։

 

Zorba – Zara

Ամանսիո Օրտեգան սիրում էր 1964 թվականի «Հույն Զոռբան» ֆիլմը և իր հագուստի խանութն անվանեց ֆիլմի անունով:

Օրտեգայի խանութի հարևանությամբ փողոցի մյուս ծայրին գտնվում էր սրճարան կրկին Zorba անվամբ։ Սրճարանի տերը բողոքեց, ինչի արդյունքում խանութը անվանափոխվեց Զառայի։

 

Cargo Cafe – Starbucks

Starbucks- ի համահիմնադիր Գորդոն Բոուկերն ասում էր, որ ցանցի սկզբնական անունը Cargo House էր: Հետագայում Բոուկերը որոշեց անվանափոխել այն և ընտրել «st» – ով սկսվող անուն, քանի որ «st» տառերը հզոր և ուժեղ էին դիտվում:

Բրենդի խորհրդատուն, ով ուսումնասիրում էր 1800-ականների հին քարտեզները, առաջարկեց մի լեռնահանքային քաղաքի անվան ՝ Starbos։ Իսկ հայտնի Մոբի Դիկ գրքում հանդիպում է Starbuck անունը: