Walt Disney-ի լոգոյի փոքրիկ գաղտնիքը

By June 23, 2021 Walt Disney
Walt Disney logo evolution

Walt Disney-ի առաջին լոգոն ստեղծվել է հայտնի Միկի Մաուսի կերպարի ուրվագծերով: Սրա հետ մեկտեղ լոգոն ունեցել է նաև «Walt Disney» գրվածքը:

1990-ականներին լոգոյի հիմնական կերպարը փոխվում է: Եվ ամեն ոք Դիսնեյի ֆիլմ դիտելիս գոնե մեկ անգամ մտածել է, թե ում դղյակն է պատկերվում էկրաններին: Այն Մոխրոտիկի դղյակն է, որը Վոլտ Դիսնեյի որոշմամբ առաջին անգամ հայտնվում է որպես լոգոյի մաս 1986 թ.: Սա խորհրդանշում է Դիսնեյի ցանկացած ֆիլմի ավարտ՝ «վերջում ամեն բան լավ է լինելու»: 

Լոգոն ունի նաև թաքնված մարքեթինգային կոչ. այն ուղիղ կապ ունի Դիսնեյլենդի հետ, քանզի և՛ այգու մուտքը, և՛ լոգոն նման տեսք ունեն: Այս կերպ լոգոն հանդիսատեսին կանչում է հեքիաթների իրական աշխարհ՝ Դիսնեյլենդ՝ զվարճանալու և հավատալու հրաշքներին:

Մինչ օրս լոգոն շա՜տ փոքր փոփոխությունների է ենթարկվել՝ պահելով «Walt Disney» ձեռագիր գրվածքը և հեքիաթային կերպարների առկայությունը: