Renault ընկերության լոգոյի պատմությունը

By June 21, 2021 June 23rd, 2021 Renault
Renault Logo history

​​Renault Group – ը ֆրանսիական խոշոր ավտոարտադրող է, որի գլխամասը գտնվում է Փարիզի մերձակայքում գտնվող Բուլոն-Բիլանկուր քաղաքում: Ընկերությունը հիմնադրել են երեք եղբայրներ՝ Լուի, Մարսել և Ֆերնան Ռենոները։ Այն իսկզբանե անվանել էին «Renault-Frères»։

Ընկերության առաջին լոգոտիպը ներկայացվել էր 1900 թ․-ին։ Այն իրենից ներկայացնում էր հիմնադիր եղբայրներ Լուի, Մարսել և Ֆերնան Ռենոների անունների գլխատառերը։ Սակայն այս լոգոն կիրառում էին միայն փաստաթղթերի վրա, իսկ մեքենաների վրա պարզապես գրվում էր «Renault-Frères» կամ LR (Louis Renault)։

1906-ին Ռենոյի ընկերության լոգոն փոխվեց: Շրջանակի մեջ պատկերված էր Ֆրանսիայի առաջին Grand Prix հաղթած Ռենո մեքենան։ Առաջին համաշխարհայինի ավարտից հետո Ռենո ընկերությունն իր լոգոյին պատկերեց FT-117 տանկը:

1923-ին Ռենոն առաջին անգամ տեղադրում է իր լոգոն մեքենայի վրա։ Լոգոյին ազդանշանային շչակ էր պատկերված, որը հորիզոնական բաժանվում էր Renault գրվածքով։

1925-ին ծնվեց Ռենոյի հայտնի ալմաստը։ Այս շրջանից սկսած բոլոր լոգոները, անկախ փոփոխությունների, ունեին ալմաստի տեսք։ 1946-ին Ռենոյի լոգոն առաջին անգամ գունավորվեց։ Այդ պահից դեղինը ալմաստի հետ միասին դարձավ Ռենոյի խորհրդանիշ։

1970-ականներից Ռենոյի նոր լոգոյի դիզայնը վստահվեց Վիկտոր Վազարելիին։ Վիզարելիի ադամանդը դարձավ ավելի հստակ գծերով և արտահայտիչ, այս կերպ ադամանդի ուժն ավելի  ընդգծվեց։ Հետագայում ադամանդը բաժանվեց հորիզանական գծերի։ Հետագա բոլոր փոփոխությունները պահպանեցին Վիզարելիի ադամանդի տեսքը։

Վերջերս Ռենոն ներկայացրեց իր նոր լոգոն և հայտարարեց, որ մինչև 2024թ․ ընկերության բոլոր մեքենաները կլինեն նոր լոգոյով։