Playboy ճագարի պատմությունը

By June 9, 2021 June 23rd, 2021 Playboy
Playboy logo history

Playboy ամսագրի լոգոյի հեղինակն Արթ Փոլն էր, ով Playboy-ի 2-րդ համարի համար նկարեց հայտնի ճագարին թիթեռնիկ փողկապով:
Այդ համարից սկսած՝ մինչ օրս, Փլեյբոյի լոգոն երբեք չի փոխվել։
Արթ Փոլը լոգոտիպը ստեղծելիս ցանկացել էր, որ այն միաժամանակ լինի հումորային, սեքսուալ և իհարկե զվարճասեր։
Հետագայում ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները պարզաբանել էր, թե ինչու էր որպես ամսագրի գլխավոր նշան ընտրվել ճագարը։ Ըստ Հեֆների ճագարը Ամերիկայում ունի սեքսուալ նշանակություն․ այն էսթետիկ է, այնքա՜ն ամաչկոտ, զվարճասեր և անընդհատ թռչկոտում է։
Կարծում ենք պարզ է:
Հեֆները նաև Playboy-ի աղջկան համեմատում է ճագարի հետ․ այդ աղջիկը կատակասեր է, միշտ կարող է լինել քո ընկերուհին, սակայն դու երբեք չես կարող լինել նրա զուգընկերը։ Playboy-ի աղջիկը երիտասարդ է, գեղեցիկ, միշտ ուրախ, նա չի կրում թանկարժեք ներքնազգեստ։ Playboy-ին երբեք չեն հետաքրքրել հանելուկային, ճակատագրական կանայք, նա ընտրում էր թեթև բնավորությամբ, ճագարի պես մի քիչ ամաչկոտ, կատակասեր և ուրախ աղջիկների։ Խորհրդավոր կանայք, ըստ Հեֆների, հոգու խորքում միշտ ինչ-որ կեղտոտ բան ունեին, իսկ այ Փլեյբոյի աղջիկները մաքուր էին, պարզ ու անկեղծ, նրանք ոչինչ չէին թաքցնում։

Կրկին անցնենք լոգոյին․ այն սև է, ինչպես շքեղ կոստյումը։
Ստեղծման օրվանից այս ճագարը երբեք չի իջել ամսագրի շապիկից։ Գուցե առաջին հայացքից չնկատեք լոգոն, բայց հավատացե՛ք այն, կա, պետք է փնտրել։ Լոգոն եկամտի հիանալի աղբյուր էր Հեֆների համար․ սկսեցին արտադրվել ճագարով կրակայրիչներ, շապիկներ, պայուսակներ։ 1950-ականներին Playboy-ի լոգոն նույնիսկ հասցրել էր դառնալ VX-4 ռազմածովային ուժերի կործանիչների էսկադրիլիայի խորհրդանիշ։