«Penguin»-ի պատմությունը

By July 20, 2021 Penguin
penguin books

1900-ականների սկզբին Ալեն Լեյնը կայարանում սպասում էր իր գնացքին, երբ հասկացավ, որ կայարանի գրքերը և՛ շատ թանկ են, և՛ տեսականին է քիչ: Սրանից հետո է, որ Լեյնը որոշում է ստեղծել գրքերի հրատարակչություն՝ մատչելի և լայն տեսականիով: 

Առաջին քայլով պետք էր ընտրել այնպիսի կերպար, որը կասոցացվեր բրենդի հետ: Լեյնի քարտուղարուհու խորհրդով կերպար է ընտրվում պինգիվինը՝ իր թեթև, բայց ոչ անլուրջ բնավորության համար:

Կերպարի նկարազարդման նպատակով Լեյնը կենդանաբանական այգի է ուղարկում նկարիչ Յանգին, ով պատկերում է հայտնի պարող պինգվինին: Այս պինգվինն էլ հետագայում դառնում է ամենավստահելի հրատարակչություններից մեկի խորհրդանիշը:

Յանգի ստեղծած կերպարը տարիների ընթացքում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվում՝ աջ կամ ձախ նայող պինգվին, պարող պինգվին, ձախ նայող պինգիվ, ավելի «լուրջ» պինգվին: 

«Լուրջ» պինգվինի տարբերակը ստեղծվում է 1939 թ. և ամենամոտն է այսօրվա լոգոյին: Վերջին տարիներին էլ պինգվինի դիրքի և չափերի փոքրիկ փոփոխություններից հետո ամբողջականացվում է լոգոն:

Այսօր ԱՄՆ-ում գրքերի բիզնեսի 40%-ը պատկանում է «Penguin» հրատարակչությանը, որի շնորհիվ ընկերությունը տարեկան վաստակում է 4 մլրդ դոլար: