Microsoft-ի լոգոյի էվոլյուցիան

By June 8, 2021 June 17th, 2021 Microsoft
microsoft logo evolution

Microsoft ընկերության առաջին լոգոն 70-80-ականների իրական դիսկո ոճի մեջ էր՝ հաստ ու բարակ գծերով խորություն էր հաղորդվում տառերին, որի շնորհիվ էլ ակումբային տրամադրություն էր ստեղծվում:
1980-ականներին սկզբին լոգոն ստանում է ժամանակաշրջանին բնորոշ ագրեսիվ եւ սուր ծայրեր: Սա էլ արդեն ծանր մետալի ոճն է հիշեցնում:
Հաջորդ լոգոները արդեն քիչ թե շատ մոտ էին այսօրվա հայտնի լոգոյին: Դրանք ավելի հավասարակշռված էին եւ հեռու երաժշտական ոճերից:
Վերջնական տարբերակում ոչ մեծ փոփոխություններից հետո ավելանում է նաեւ չորս գույներով քառակուսին, որոնք խորհրդանշում են ընկերության չորս հիմնական ծրագրերը՝ PowerPoint (կարմիր), Outlook (դեղին), Excel (կանաչ), Word (կապույտ):

admin

Author admin

More posts by admin