Category

Vogue

vogue logo

«Vogue» ամսագրի լոգոն

By | Vogue

«Vogue» ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ոճ»։ Այս անունով ամսագիրը նորաձևության ոլորտի ամենաազդեցիկ ամսագիրն է՝ չնայած ի սկզբանե այն նվիրված է եղել ֆիլմերի և գրքերի քննարկումներին։

Ամսագիրն առաջին անգամ տպագրվում է 1892 թ․ որպես շաբաթական ամսագիր բարձր խավի համար։ Այսօր ամսագիրը թողարկվում է 23 երկրում և ունի միլիոնավոր ընթերցողներ։

Չնայած լոգոյի կրած փոփոխություններին՝ այն պահպանում է իր նախնական Didone տառատեսակի ոճը։ Ի սկզբանե ամսագիրը չուներ հստակ լոգո․ տառատեսակը և ոճը ընտրում էր տվյալ թողարկման շապիկի նկարազարդողը՝ ձեռագիր տեսքով գրելով «Vogue»։

1900-ականներին ամսագրի շապիկը գույներ է ստանում և ներկայանում է թատերական և աբստրակտ ոճով՝ ընգծելով Արտ Դեկո ճյուղը։ 

1932 թ․ շապիկին է հայտնվում առաջին գունավոր լուսանկարը, իսկ ամսագրի ձախ անկյունում բարակ և սպիտակ տառերով գրված էր «Vogue»։

Հետագայում փոփոխություններ կրելով՝ լոգոն ներկայանում է Vogue AG կոչվող ֆոնտով, որը ստեղծվում է 2004 թ․ և իրենից ներկայացնում է Ավանտգարդ գոթիկի և Ֆուտուրայի խառնուրդ։