Category

Stories

Ապուրի տարան, որ դարձավ թանգարանի նմուշ

By | Stories

Ապուրի տարաները, որոնք տարածվեցին ողջ աշխարհով, ստեղծումից 55 տարի անց էլ դիզայնի պատմության հիանալի գործերի շարքում են։ 

Ամերկյան փոփ-արթ շարժման գլուխգործոց համարվող տարաների դիզայնի հեղինակն է Էնդի Ուորհոլը, ում կարիերայում սա մեծ և հաջողակ քայլ էր։

Ուորհոլը ստեղծում է տարաների 32 տարբեր դիզայններ։ Սրա պատճառն այն էր, որ նկարիչը ցանկանում էր պատկերել 32 համերը, որոնք ստեղծել էր Քեմփբել ընկերությունը։ Հեղինակը մի անգամ խոստովանում է․ «Ես 20 տարի ամեն օր խմում էի ապուրները»։ Տարաների դիզայնը հաջողված չէր ստացվի, եթե նա այդքան չսիրեր ապուրները։ 

Չնայած սկզբում նրա աշխատանքը քննադատության է արժանանում, բայց տարիներ անց սա դառնում է Նյու Յորքի արվեստի պատմության խորհրդանշական գործերից մեկը։ Իսկ այսօր Քեմփբելի ապուրների տարաները Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մասն են կազմում։