Category

Starbucks

Starbucks logo history

Starbucks-ի լոգոյի պատմությունը

By | Starbucks

Հեռավոր 1971-ին Starbucks Coffee, Tea, and Spice ընկերության լոգոյի վրա սրճագույն օղակի մեջ պատրկերված էր առասպելական երկպոչ ջրահարս։
Լսե՞լ եք սիրենաների մասին, ովքեր գերում էին նավաստիներին և ստիպում, որ սիրուց գլուխները կորցնել:
Ահա հենց այդպես էլ Starbucks-ը պետք է գրավեր և իր մոտ պահեր հաճախորդներին։
1987-ից լոգոն դարձավ կանաչ։ Գույնը խորհրդանշում էր բրենդի նոր սկիզբն ու ծաղկունքը։
Լոգոյին ավելացվեցին նաև երկու կողային աստղերը, որոնք էլ հետագայում հեշտությամբ կապվեցին ընկերության անվան հետ։
1992-ին Լոգոն կրկին ենթարկվեց փոփոխության։
Ջրահարսի պատկերը ավելի մեծացվեց և հայտնվեց ուշադրության կենտրոնում։
Ընկերության 40-ամյակի կապակցությամբ նրանք որոշեցին դիմել ռեբրենդինգի։ 2011թ․-ին լոգոյի վրա փոփոխվեց գրեթե ամեն ինչ` աչքերի ձևը, քիթը, դեմքի դիրքը, մազերը։ Դիմագծերն ավելի արտահայտիչ դարձան։
10 տարի անց Սթարբաքսի ջրահարսը դեռ ժպտում է նույն ժպիտով և իր գեղեցիկ մազերի ալիքներով գրավում է հաճախորդներին: