Category

Nike

Քոբին և Nike-ը

By | Nike

Քոբի Բրայանթը բասկետբոլի ամերիկյան NBA թիմի ամենասիրված խաղացողներից էր։ Բասկետբոլիստի անունով է կոչվում Nike-ի բացառիկ հավաքածուն, որը թողարկվել է 2000-ականների սկզբին։
Քոբին հավատում էր, որ ամեն մարդ օժտված է տաղանդով և ունակ է անելու անհնարինը։ Պարզապես անհրաժեշտ է ջանք չխնայել սեփական երազանքին հասնելու համար։
Հենց այս գաղափարների հիմքով է ստեղծվում հավաքածուի լոգոն՝ աբստրակտ երկրաչափական մարմինը, որը պատկերում է թուր։ Վերջինս նաև խորհրդանշում է սամուրայների մշակույթը, ինչը, ըստ դիզայներ Էրիկ Ավարի, հիանալի ներկայացնում էր Քոբիի էությունը։
Լոգոյի մինիմալիստիկ ոճը և գունապնակը թույլ են տալիս այն օգտագործել և՛ 2D, և՛ 3D ֆորմատներով, ինչն էլ այն ոճավորելու անսահման հնարավորություններ է ընձեռում։
Նաև լոգոյի տեսքի և իմաստի շնորհիվ է, որ այս հավաքածուն այդքան սիրված և հաջողված է դառնում:
Source