Category

Netflix

Netflix logo story

Netflix-ի լոգոյի պատմությունը

By | Netflix

«Նեթֆլիքսի միակ մրցակիցը քունն է». այսպես է պատասխանում ընկերության հիմնադիրը՝ մրցակիցների մասին տված հարցին: Զարմանալի չէ, որ նման պատասխան տվող ընկերությունը աշխարհի հաջողակների թվում է, եթե ոչ առաջատարը:

Այժմ մի փոքր ընկերության լոգոյի մասին:

Ի սկզբանե Նեթֆլիքսի լոգոն մանուշակագույն էր, որը խորհրդանշում էր ընկերության յուրօրինակությունը և երևակայությունը, իսկ բացի «Netflix» գրվածքից պատկերված էր նաև ժապավեն:

NetflixԴարասկզբին ընկերության անունը գրվում է սպիտակ տառերով ու սև ուրվագծերով՝ կարմիր ֆոնի վրա, իսկ որոշ ժամանակ անց հակառակը՝ կարմիր տառերով և սպիտակ ֆոնի վրա: Այստեղ տառերի ուղղանկյուն ձևը պատմում էր անվտանգության և հուսալիության մասին: Սա լսարանին ասում էր, որ նրանք կարող են հանգիստ լինել, քանի որ  Նեթֆլիքսից օգտվելիս պաշտպանված են: 

Սմարթֆոնների մասսայականացումից հետո կարիք է առաջանում լոգոն փոքրացնել և հարմարեցնել հեռախոսներին: Հենց այս ժամանակ էլ լոգոն ստանում է իր վերջնական տեսքը: Այստեղ կարմիր գույնը խորհրդանշում է էներգիան, սերը և զվարճանքը, որ տալիս է Նեթֆլիքսը: