Category

Michelin

michelin

Միշլենի մարդուկը և լավագույն ռեստորանները

By | Michelin

1889 թ. Միշլեն եղբայրները հիմնում են անվադողերի ընկերություն: Մի քանի տարի անց եղբայրները որոշում են մասնակցել անվադողերի ցուցադրությանը և ներկայացնել իրենց արտադրանքը: Նայելով շարված անվադողերի պատկերին եղբայրներից մեկն ասում է. «Եթե ձեռքեր էլ ավելացնենք, կստացվի մարդ»:

michelin
Սրանից չորս տարի անց ստեղծվում է առաջին պաստառը, որտեղ անվադողերով մարդուկի կերպարն էր: Կերպարի ձեռքում բաժակ էր, որը լցված էր մեքենայի հետ կապված փոքրիկ մասերով: Իսկ պաստառի վերևում գրված հայտնի «Nunc est Bibendum» («Խմելու ժամանակն է») արտահայտության Բիբենդում բառը հետագայում դառնում է մարդուկի անունը:
Տարիներ անց եղբայրները որոշում են խրախուսել վարորդներին՝ ավելի երկար ճամփորդությունների գնալ, որից հետո անվադողերի պահանջարկը պետք է մեծանար:
Այս նպատակով է ստեղծվում Միշլենի գրքույկը, որտեղ հավաքված էին լավագույն ռեստորանները և սրճարանները: Միշլեն եղբայրների բիզնեսն աճեց, իսկ գրքույկը՝ իր Բիբենդում կերպարով, մեծ ճանաչում ձեռք բերեց: