Category

Hogwarts

hogwarts logo

Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոց. մի լոգոյի պատմություն

By | Hogwarts

Ինչպես ամեն միջնադարյան դպրոց, Հոգվարթսի լոգոն ևս ունի վահանի տեսք և պարունակում է կենդանական սիմվոլներ: Դպրոցը բաժանված է չորս տների՝ Գրիֆինդոր, Հափլփաֆ, Պուֆենդույ, Սլիզերին. սրա համար էլ վահանը բաժանված է չորս մասերի՝ ըստ տների գույների և խորհրդանիշների:

Գրիֆինդորի տան խորհրդանիշ առյուծը ոսկեգույն է և պատկերված է կարմիր ֆոնի վրա: Սրանք տան գույներն են, որոնք խորհրդանշում են խիզախություն, համարձակություն և վեհանձնություն. հատկանիշներ, որոնք ամենաշատն են գնահատվում գրիֆինդորցիների կողմից:

Սլիզերինի խորհրդանիշ-կենդանին օձն է՝ պատկերված կանաչ և արծաթագույն ֆոնին: Այստեղ գնահատվում են փառասիրությունը, խորամանկությունը, հնարամտությունը և վճռականությունը:

Պուֆենդույի արծիվը կապույտ և բրոնզագույն ֆոնի վրա է: Այստեղ առաջնային են յուրօրինակությունը, իմաստությունը և խելքը:

Հափլփաֆի դեղին և սև ֆոնին պատկերված գորշուկը հավատարմության, համբերատարության և անկեղծության խորհրդանիշն է:

Չորս տների մեջտեղում լատիանտառ «Հ»-ն է, որը բնականաբար Հոգվարթսի համար է. այն դպրոցի գաղտնիքներին բնորոշ խորություն ունի:

Եվ ինչպես ցանկացած միջնադարյան դպրոց Հոգվարթսը ևս ունի իր նշանաբանը՝ «Երբեք մի՛ խաղա քնած վիշապի հետ» («Draco Dormiens Nunquam Titillandus»), որը գրված է սովորական սանս սերիֆ տեսակով լոգոյի ներքևի հատվածում: