Category

Aura

Lotus bird

Կնոջ աուրան կրոնական փիլիսոփայության մեջ

By | Aura

Կնոջ աուրան կրոնական փիլիսոփայության մեջ սովորաբար պատկերվում է բնական նշանների տեսքով։

Կանացի սկիզբը հավասարվում է մայր բնությանը, նրբությանը և գեղեցկությանը։ Բնությունը սնում է մարդկությունը, ծնում է և պահպանում այն։ Ահա մի քանի առավել տարածված կանացի նշաններ՝ ծաղիկներ, թռչուններ, տարրեր(ջուր, ծառ)։

Լոտոսն ամենատարածված կանացի սիմվոլն է։ Այն հանդիպում է հինդուիզմի, բուդդայականության,  ճապոնական և չինական մշակույթների մեջ։ Լոտոսը խորհրդանշում է մաքրություն, յուրահատկություն և ծաղկունք, ինչպես նաև՝ պտղաբերություն և գեղեցկություն։  Պատճառն այն է, որ լոտոսն աճում է կեղտոտ ջրերում, և կրոնական փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ մարդը կարող է հասնել կատարյալ մաքրության ապրելով կեղտոտ միջավայրում։

Թռչնի սիմվոլն օգտագործվում է որպեսզի պատկերվի կանացի հոգևոր էներգիան։ Մասնավորապես աղավնին, որն օգտագործվում է հարավասիական կրոնների կողմից, քանի որ այն խաղաղության և ներդաշնակության մարմնավորումն է։ Աղավնին օգտագործվում է նաև աշխարհիկ կազմակերպությունների կողմից, քանի որ այն դառձել է հույսի, սիրո և խաղաղության ունիվերսալ խորհրդանիշ։

Կանացի խորհրդանիշ են նաև բնության տարրեր ջուրը և ծառը։  Ծառը խորհրդանշում է կենաց ծառը, որ սկիզբ է տալիս կյանքին։ Այն նույնպես օգտագործվում է աշխարհիկ սիմվոլների մեջ իր ունիվերսալ ընկալման համար։