Category

Amazon

Amazon logo

Amazon-ի լոգոյի պատմությունը

By | Amazon

7 լոգո ընդամենը հինգ տարում։ Ամազոն ընկերության լոգոն կարճ ժամանակում մի քանի փոխության է ենթարկվել։ Պատմությունը սկսվում է կապույտ ֆոնին Ամազոն գետի պատկերմամբ և amazon.com գրվածքով:  Հետագայում գետի փոխարեն ավելացվում են մի քանի գրություններ. «Բարի գալուստ աշխարհի ամենամեծ գրախանութ», «Երկրի ամենամեծ գրախանութը»:  Լոգոյի հաջորդ տարբերակում «Օ» տառը դառնում է դեղին, հաջորդում՝ հիմնական գրվածքի ներքեւում դեղին գիծ է դրվում, որը հետագայում դառնում է սլաք և միաժամանակ ժպիտ՝ ուղղված «A» տառից մինչեւ «Z». այսինքն «ընկերությունն առաջարկում է ամեն բան՝ «A»-ից մինչեւ «Z» եւ հաճախորդներին ժպիտ է պարգևում: