Category

Airbnb

Airbnb-ի լոգո պատմությունը

By | Airbnb

Մարդիկ, ովքեր ցանկանում են ճամփորդել և փնտրում են վարձով տներ և մարդիկ, ովքեր վարձակալության են հանձնում իրենց տները զբոսաշրջիկներին․ այս երկուսի միջև կապող օղակ է Airbnb օնլայն ընկերությունը։ Վերջինիս ծառայություններից օգտվում են միլիոնավոր մարդիկ։

Ինչպես ցանկացած ընկերության դեպքում, այստեղ ևս լոգոն մեծ դեր է խաղացել հաջողության գործում։ 

Լոգոյի կենտրոնի կաթիլանման նշանը խորհրդանշում է մարդու գլուխը, որը ընկերության՝ մարդակենտրոն ուղղվածության մասին է։ Նույն նշանը նաև աշխարհագրական տեղադրության իմաստն ունի․ նշան, որն ասոցացվում է ճամփորդության հետ։

Գլխիվայր դրված սրտի նշանը շրջված լատինատառ «Ա»-ն է՝ ընկերության անվան սկզբնատառը, ինչպես նաև ակնհայտ երևացող սիրտն է, որը խորհրդանշում է սերը ճամփորդության նկատմամբ։

Չնայած առաջին հայացքից բարդ է այս ամենը հասկանալը, այնուամենայնիվ ընկերությունը կարողացել է ստեղծել գրավիչ և վստահություն ներշնչող լոգո, իսկ որ ամենակարևորն է այն հեշտ հիշվող և ճանաչելի է