Category

Air Jordans

Air Jordans nike

Air Jordans-ի անցած ճանապարհը

By | Air Jordans

1984 թ․-ին Nike-ը սկսեց արտադրել բասկետբոլի համար նախատեսված մարզակոշիկների շարք։

Որպեսզի իրենց մարզակոշիկները հայտնվեն մարզադաշտում, Nike-ը 5-ամյա պայմանագիր առաջարկեց Chicago Bulls-ի նորեկին՝ Մայքլ Ջորդանին։ 

Nike-ը հավատում էր ինչպես իր մարզակոշիկի հաջողությանը, այնպես էլ՝ Ջորդանի։

Բասկետբոլիստն ի սկզբանե չէր համաձայնում համագործակցել Nike-ի հետ։ 

Chicago Bulls-ն այդ պահին խաղում էր Adidas և Converse մարզակոշիկներով։ Ջորդանը երազում էր հենց նրանցից համագործակցության առաջարկ ստանալ։ Սակայն Bulls-ի նորեկի մենեջերին հաջողվում է համոզել և Nike-ը ստանում է իր երազանքի պայմանագիրը։

Շատ շուտով աշխարհը կսկսեր խոսել Մայքլ Ջորտանի տաղանդի և Nike-ի մարզակոշիկների մասին։

Դա այդ ժամանակ կնքված ամենաերկարաժամկետ պայմանագիրն էր։

Air Jordan I-ն առաջին անգամ 1985 թվականին մտավ խաղադաշտ։ Մարզակոշիկները չէին համապատասխանում NBA սահմանած նորմերին։ Ըստ այդ նորմերի, մարզակոշիկի արտաքինի  51%-ը պետք է լիներ սպիտակ կամ սև։ 

Այս <<փոքրիկ>> անհամապատասխության պատճառով Նայքն ամեն անգամ, երբ Ջորդանը մտնում էր խաղադաշտ իրենց կարմիր և սև մարզակոշիկներով, վճարում էր $5000։

Մարզակոշիկները սկսեցին իրականցնել Nike-ի սպասումները և հույսերը։ Այն բառացիորեն ստացավ առանձին կյանք։

1986 թվականին Air Jordan III-ի վրա առաջին անգամ հայտնվեց Jumpman տարբերանշանը։

Հաջորդ Air Jordan-ը ստեղծելիս դիզայներները ոգեշնչվեցին Porsche 911-ից։ Իսկ 1992 թ․-ին Air Jordan VII-ն առաջին բասկետբոլային մարզակոշիկն էր, որի վրա չկար Nike-ի լոգոն։ 

2013թ․-ին Air Jordan XX8 -ն առաջին անգամ ներկայացրեց մեկ այլ բասկետբոլիստ։