Rolex ժամացույցների հաջողության գաղտնիքը

By July 2, 2021 Rolex
Rolex

Ռոլեքսի հիմնադիր հանս Վիլսդորֆը ցանկանում էր, որ իր ժամացույցներն ունենան կարճ և հիշվող անուն, որը հեշտ կարտասանվեր բոլոր լեզուներով։ Շատ կարևոր էր նաև, որ անունը գեղեցիկ նայվեր ժամացույցի և մեխանիզմների վրա։

Վիլսդորֆը պատմում էր, որ երկար փնտրտուքներից հետո մի օր առավոտյան նրա ականջին կարծես մեկը շշնջաց Rolex անունը։ Հենց այդ տառերի համակցությունն էլ շուտով դարձավ որակի ցուցանիշ։
Ռոլեքսի կոնստրուկտորները հիմնական ուշադրությունը կենտրոնացնում էին մեխանիզմների որակի և ճշգրտության վրա։ 1910 թ․ Ռոլեքսն աշխարհում առաջին ձեռքի ժամացույցն էր, որ ստացավ քրոնոմետրիկ ճշգրտության վկայական։

Ռոլեքսը որոշել էր ցույց տալ և ապացուցել իր ժամացույցների որակը օդում, ջրում և ցամաքում։

1926 թ․-ին ընկերությունը հայտարարեց, որ ստեղծել է ջրակայուն ջամացույցներ։ Սակայն մեկ բան է ասելը, մեկ այլ բան է դա գործով ապացուցելը։ Եվ շուտով Ռոլեքսն աապացուցեց։ 1927 թվականին Մերսեդես Գլյատցեն լողալով անցավ Լա Մանշը՝ ձեռքին Ռոլեքսի ժամացույց կապած։ 10 ժամ ջրում մնալը ոչ մի կերպ չէր ազդել ժամացույցի վրա։

1933 թ․ Էվերեստն առաջին անգամ նվաճած հետազոտողներն իրենց հետ գագաթ էին բարձրացրել Ռոլեքս ժամացույցներ։ Էքսպեդիցիայի բոլոր մասնակիցներին գոհացրել էր Ռոլեքսի ֆունկցիոնալությունը և դիմացկունությունը։
1935 թ․ ավտոարշավորդ Մալքորմ Քեմբերբելը դարձավ ռեկորդակիր՝ վարելով մեքենան 485 կմ/ժ արագությամբ։ Երկրային ամենամեծ արագությանը Քեմբերբելը հասավ ձեռքին Ռոլեքս ժամացույց կապած։
Բոլոր փորձություններն անցած ժամացույցները հետազոտվում էին, և ստուգվում էր նրանց ճշգրտությունն ու որակը։
Ռոլեքսը ոչ միայն բառերով, այլև փորձով տարիներ շարունակ տալիս էր այն հարցի պատասխանը, թե ինչու ընտրել Rolex։

Rolex