Շիշ «Արյունոտ Մերիի» համար

By July 6, 2021 Bloody Mary
Bloody Mary

Ուսանող Տանյա Դունաևայի փաթեթավորման դիզայնը «Արյունոտ Մերի» կոկտելյի համար
«Արյունոտ Մերի»-ն դասական կոկտեյլ է, որի բաղադրիչներն են օղին և լոլիկի հյութը: Հենց սրանց հիմքով էլ Տանյա Դունաևան ստեղծում է կոկտեյլի շշի փաթեթավորումը: Վերջինիս իմաստը լավ հասկանալու համար պատմենք կոկտեյլի անվան առաջացման պատմություններից մեկը:


Երիտասարդ Մերիի սիրտը կոտրվում է, երբ իր սիրեցյալը սպանվում է պատանի տարիքում: Երդվելով վրեժ լուծել սիրեցյալի մահվան համար՝ Մերին միանում է ծովահանների խմբին և դառնում է ծովի ու ալկոհոլի բանտարկյալը:
Շշի կենտրոնում կարմիր սրտի տեսքով Մերիի արյունոտ սրտի խորհրդանիշն է: Փաթեթավորման վրայի «Strong» («Ուժեղ») գրվածքն ավելացված է քանի որ սովորական լոլիկի հյութի փոխարեն լոլիկի լիկյոր է օգտագործված:
Իսկ մյուս երկու շշերը «Արյունոտ Մարգոթ» և «Արյունոտ Մեյբել» անու ններով համապատասխանաբար գիլասի և խաղողի լիկյորներով են լցված՝ կարմիրի այլ երանգներով ձևավորված: