Հայտնի համալսարանների լոգոները

By June 25, 2021 University logos
Pennsylvania State University logoMichigan State University Harvard University American University Harvard University

Խոշոր և հեղինակավոր կրթական հաստատությունները շատ մեծ ուշադրությամբ են ընտրում իրենց համար խորհրդանշան։ Ահա մի քանի օրինակ թե ինչ նշանակություն ունեն համալսարանների լոգոները։

 

Harvard University

Հարվարդի համալսարանի լոգոյի վրա պատկերված է վահան և «veritas» բառը, որը թարգմանաբար նշանակում է ճշմարտություն։ Վահանը և այս գրվածքը ավելի քանի 200 տարի խորհրդաշում էր Հարվարդը, մինչև պաշտոնական լոգո դառնալը։

 

American University

Ամերիկյան համալսարանի լոգոն ստեղծելիս չեն մոռացել գույների կարևորության մասին։ Լոգոյի գույները՝ կարմիրը, կապույտը և սպիտակը խորհրդանշում են Ամերկայի դրոշի գույները։

 

Texas University

Տեխասի համալսարանի լոգոն կարելի ճանաչել և մտապահել միանգամից։ Երկար եղջույրներով ցլի պատկերը համալսարանն ընտրել է, որպեսզի ներկայացնի իր սպորտային թիմերին։ 

 

Michigan State University

Նայեք Միչիգանի համալսարանի լոգոյին և ասացեք թե ի՞նչ ասոցացիաներ են առաջանում Ձեր մտքում․ համարձա՞կ, հեղափոխակա՞ն, ամուր և կայո՞ւն։ Հենց այս նպատակով էլ համալսարանը որոշել է իր լոգոյին պատկերել սպարտացու։

 

Stanford University

Սթենֆորդի լոգոն յուրահատուկ հարգանքի տուրք է այն տեղանքին, որտեղ գտնվում է համալսարանը: Սթենֆորդ քաղաքը հաճխ անվանվում է կարմիր ծառերի քաղաք։

 

Pennsylvania State University

Փենսիլվանիայի համալսարանի լոգոն պատկերում է Նիթանյան առյուծ։ Այս առյուծի քանդակը համալսարանը նվեր է ստացել կես դար առաջ։ Այն խորհրդանշում է ուսանողների և դասախոսների հպարտությունը։