Ինչու՞ ստեղծել պարզ լոգո

By August 10, 2021 Logos
logo amazon google cocacola apple starbucks adidas

Լավ լոգոն բրենդի առաջխաղացման գրավականներից է, ուստի հաջողակ լոգոյի համար պետք է տիրապետել մի շարք նրբությունների, որոնք լոգոյի ստեղծման ժամանակ կարող են ուղղություն ցույց տալ: Ստացված լոգոյի առաջին գրավականներից է պարզությունը: Ինչու՞ է սա կարևոր և ինչու՞ է պետք ունենալ պարզ լոգո:

Գեղագիտական գրավչություն

Լոգոն վիզուալ պետք է «ներկայանալի» և գրավիչ լինի: Սրան կարելի է հեշտությամբ հասնել՝ ստեղծելով պարզ լոգո: Սովորաբար այս տիպի լոգոներն են լինում ամենագրավիչը՝ իրենց մինիմալիզմի և թեթևության շնորհիվ:

Ճանաչելիություն

Պարզ լոգոյի առավելություններից է առաջին հայացքից ճանաչելի լինելը: Ենթագիտակցությունը պետք է ավելի արագ ճանաչի լոգոն, քան գիտակցությունը: 

Կարճ ասած՝ որքան պարզ, այնքան արագ և որքան արագ, այնքան լավ:

Հեշտ հիշվող

Իրականությունն այն է, որ պարզ լոգոները ավելի հեշտ են հիշվում մարդկանց մոտ: Լոգոն պետք է միանգամից ասոցացվի արտադրանքի կամ բրենդի հետ: Իհարկե, սա այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ, քանզի օր օրի լոգոների քանակը և որակը աճում է, իսկ հիշվել հաջողվում է քչերին: